ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք քաղաքականություն ենք անում»

«Մենք քաղաքականություն ենք անում»
08.10.2013 | 01:17

Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը հաջորդող քայլերով հայաստանյան փխրուն դիվանագիտությունը կարողացել էր շատ արագ ու անվրեպ բալանսավորել իրավիճակը` Ելիսեյան պալատի «բարձունքից» եվրոպական կարևորագույն լիդերներից մեկի շուրթերով ապահովելով մեզ համար քարտ բլանշ, որը կորսվել էր Մաքսային միութան անդամակցության ֆոնին: Հենց միայն ԵԽԽՎ նստաշրջանից առաջ Հայաստան-Ֆրանսիա հանդիպման փաստն ինքնին արձանագրումն էր, որ Հայաստանը շարունակում է մնալ Յուրոփի համար անչափ կարևոր, նախընտրելի գործընկեր:
Հայաստանի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից թիրախային էին նաև Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդ հարց ու պատասխանի մեսիջները, երբ Սերժ Սարգսյանն անչափ հատու ասաց, որ Հայաստանի «սեփական» գործն է` կանդամակցի իսլամակա՞ն, եվրոպակա՞ն, թե՞ մաքսային կառույցներին, և որ Հայաստանը ոչ թե «խաղում», այլ քաղաքականություն է անում:
Սա մեսիջ էր բոլորին ուղղված. Եվրոպային, որ Մաքսային միությանն անդամակցելու հայաստանյան որոշումը նույն Հայաստանի իրավունքն է:
Ռուսաստանին ասվեց՝ անկախ մեր «մաքսայնացումից», մենք դեռ բավականին ինքնուրույն ենք, «խաղալու» ենք Յուրոփի հետ ու հայտարարում ենք, որ ամբողջովին պատրաստ ենք ստորագրելու ասոցացման համաձայնագիրը:
ՈՒ ստորագրելու ենք` առանց տնտեսական բաղադրիչի՝ հոկտեմբերի 29-ին:
Եվ վերջապես՝ Ադրբեջանին: Սերժ Սարգսյանի պատասխանով մեկընդմիշտ փակվեց դիկտատորական խանության գնացող Ալիև-փոքրի ռազմական ռևանշների հռետորաբանության դուռը. նորի՞ց կգաք Ղարաբաղի «վրա», նորից կպարտվեք:
Բայց այս ամենում ամենահետաքրքիրը հետևյալն էր. ադրբեջանցին օգտագործել էր «խաղեր խաղալ» բառակապակցությունը, Սերժ Սարգսյանն այն հստակեցրել էր` մենք քաղաքականություն ենք անում` «քսան տոկոս օկուպացիայի» մասով, մեջբերելով ՄԱԿ-ի բանաձևերը և ՄԱԿ-ի ԱԽ-ի եզրահանգումը` Հայաստանը մասնակցություն չի ունեցել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ որպես կողմ:
-Բայց մենք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ